ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի՞ եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ

Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի՞ եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ
14.11.2020 | 12:57

«Հրապարակը» գրում է.

«Այս օրերին շատ պաշտոնյաներ ընդհատակ են անցել, բայց ամենատարօրինակն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի լռությունն է, որովհետև սա առաջին հերթին դիվանագիտության պարտություն է, նոր՝ բանակի։
Մեզ պատմեցին, որ Մնացականյանն օրերս հավաքել է ԱԳՆ ղեկավար կազմին և հայտարարել՝ ինքը տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ։ Ասել է, որ իր համար էլ է անսպասելի եղել։ Ներկաները խիստ վրդովվել են այս խոսքերից, չեն հավատացել նրան և նախարարի երեսին ծանր մեղադրանքներ են շպրտել։ Անգամ փոխնախարարներից մեկը կեսից հեռացել է՝ չցանկանալով այդ թատրոնին մասնակից դառնալ։ ԱԳՆ-ի աշխատակազմի մեծ մասը, որն այս կամ այն կերպ տարիներ շարունակ մասնակցել է բանակցային պրոցեսին, աններելի են համարում այն, ինչ կատարվել է և կարծում են, որ Զոհրաբ Մնացականյանը նույնպես պետք է հրաժարական տա»:

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ